ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սասուն Միքայելյան. Ժամանակն է՝ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել Հոկտեմբերիր 27-ին

Սասուն Միքայելյան. Ժամանակն է՝ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել Հոկտեմբերիր 27-ին
27.10.2019 | 13:34

Եռաբլուրում լրագրողները զրուցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ: «Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել: Հատկապես եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ»,-ասաց Միքայելյանը: Հարցին, թե ինչու են այս շրջանում խոսում Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին, Միքայելյանը պատասխանեց.

«Ես դա չեմ կարող ասել, Արման Բաբաջանյանին հարցրեք»:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ